Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

ՈՒզում եմ ձեզ մի «գաղտնիք» բացել

ՈՒզում եմ ձեզ մի «գաղտնիք» բացել
21.08.2025 | 13:07

Այս պահին արհեստականորեն ուռճացվում են Ադրբեջանի ազդեցությունն ու հնարավորությունները, արհեստական տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը դառնում է հզոր գործոն Հարավային Կովկասում։ Խոսվում է ադրբեջանական տնտեսության մասին, որն առանց նավթա-գազային առևտրի ուղղակի անկման ռեկորդներ կսահմանի։

Սակայն, ամեն ինչ չէ, որ հօգուտ Ադրբեջանի է դասավորվում։ Ադրբեջանը մշտապես ծառայել է որպես հակակշռող գործոն.

Չինաստանի համար՝ հնդկական ազդեցությունը Հարավային Կովկասում հավասարակշռելու նպատակով;

Իսրայելի համար` Իրանի դեմ պլացդարմ ստեղծելու և Բաքվի էներգակիրներն անխոչընդոտ Իսրայել հասցնելու նպատակով;

Ռուսաստանի համար` Ադրբեջանի միջոցով ամբողջ Հարավային Կովկասն իր ազդեցության ներքո պահելու համար;

ԱՄՆ-ի համար` Կասպիական հարստությունը վերցնելու և Վրաստանի միջոցով դեպի Եվրոպա արտահանելու նպատակով, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի վրա ազդեցություն ստեղծելու նպատակով, Ռուսական կայսերական տարածությունը սահմանափակելով Ռուսաստանին զրկել կայսրություն դառնալու հնարավորությունից;

Եվրոպայի համար` որպես էներգակիրների ստացման շղթայի ռեզերվային և կարևոր բաղադրիչ:

Այս ամբողջ կոմունիկացիոն, էներգետիկ, և այլ շահերը այս պահին ակտիվորեն վերաձևվում են, աշխարհը փոխվում է, ինչպես որ փոխվում են շահերը, միջպետական հարաբերությունները, կոնֆրոնտացիոն գոտիները։ Ռազմավարական շրջադարձերը փոխում են նաև վերաբերմունքը նախկին ռազմավարական նշանակության գոտիների նկատմամբ, ու այստեղ մխիթարելու չէ Ադրբեջանի վիճակը։

Իսկ դիկտատոր Ալիևը միայն Էրդողանին է անխախտ անհրաժեշտ, էրդողանյան պանթուրքիստական ծրագրերն իրագործելու ճանապարհին... իսկ այդ ճանապարհին ամեն ինչ կարող է պատահել:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2212

Մեկնաբանություններ